ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի պարեկները նոյեմբերի 24-ին Վայք-Ջերմուկ ճանապարհին՝ Զառիթափի խաչմերուկում, անկանոն վարելու համար կանգնեցել են «ՎԱԶ-21214» մակնիշի մի մեքենա: Երբ վարորդը պահոցից փաստաթուղթ էր ներկայացնում, այնտեղ ակնհայտ նկատվել է մետաղյա ատրճանականման իր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վայքի 30-ամյա բնակիչ վարորդը հայտնել է, որ ատրճանակի համար չունի փաստաթուղթ: Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Վայքի բաժին: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: