Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր զգուշացրել է, որ եթե Գազայի հատվածում առողջապահական համակարգը չվերականգնվի, ավելի շատ մարդիկ կարող են մահանալ հիվանդությունից, քան ռմբակոծությունից, հայտնում է NBC News-ը։

«Մենք կտեսնենք ավելի շատ մարդկանց, ովքեր մահանում են հիվանդություններից, քան ռմբակոծություններից, եթե չկարողանանք վերականգնել առողջապահական համակարգը», - Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցում ասել է խոսնակ Մարգարեթ Հարիսը:

Նա մտահոգություն է հայտնել վարակիչ հիվանդությունների աճի կապակցությամբ՝ ասելով, որ ԱՀԿ-ն նորածինների շրջանում լուծի դեպքերի շատ մեծ թիվ է տեսնում։