Հորդանանի թագավոր Աբդուլլահը երեքշաբթի ասել է, որ Իսրայելի ռազմական արշավները Գազայի հատվածում և բանակի գործողությունները Հորդանան գետի Արևմտյան ափին «ժխտում են մարդկային արժեքները և կյանքի իրավունքը», հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Իր ելույթում միապետը, որը կրկին կոչ է արել դադարեցնել պատերազմը, ասել է, որ անկլավի իսրայելական շրջափակումը, որը շաբաթներ շարունակ կանխում էր դեղորայքի, սննդի և վառելիքի ներկրումը և դադարեցնում էլեկտրաէներգիայի մատակարարումը, հավասարազոր է պատերազմական հանցագործությունների։

«Սրանք ռազմական հանցագործություններ են... Մենք չենք կարող լռել», - ասել է Հորդանանի թագավորը: