Ընթացիկ տարվա հոկտեմբերի 18 -ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում է հայտարարված 274 անձի նկատմամբ: Այդ մասին NEWS.am-ի  թղթակցին հայտնեցին Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական  բյուրոյից:

Համաձայն աղբյուրի` 2010 թ-ին արտասահմանում ձերբակալվել է  Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող 101 քաղաքացի, 26-ը ենթարկվել  են էքստարդիցիայի, ընթացիկ տարվա  9  ամսվա կտրվածքով ցուցանիշները համապատասխանաբար 77 եւ 15  են:

Հոկտեմբերի 18-ի տվյալներով, Ինտերպոլի միջոցով կազմակերպության անդամ-երկրների կողմից հետախուզվում են 284 Հայաստանի քաղաքացի եւ հայեր:

2010 թ-ին Հայաստանում հայտնաբերվել է  այլ պետությունների  իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 37 քաղաքացի: Այս տարվա  9  ամիսների կտրվածքով  Հայաստանում հայտնաբերվել է  այդպիսի 31  անձ: