Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնը ավելի շատ գումար է վաստակում, քան շոու-բիզնեսի բոլոր մնացած մահացածները: Այս մասին նշվում է շոու բիզնեսի ամենահարուստ, միաժամանակ մահացած աստղերի հերթական վարկանիշային աղյուսակում, որը հրապարակել է ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը:
Պարբերականի վարկածով, երկրորդ տեղում ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլին է, ով իր հետնորդների համար «վաստակել է» 55 մլն դոլար, ինչը կարելի է հրաշալի արդյունք համարել մի մարդու համար, ով մահացել է 1977 թվականին:
Երրորդ տեղում բոլոր ժամանակների ամենահայտնի շիկահեր Մերիլին Մոնրոն է, ում «եկամուտը» մի փոքր համեստ է` 27 մլն դոլար:
Ջոն Լենոնը եւ Էլիզաբեթ Թեյլորը բաժանել են 5-րդ տեղը` 12 մլն դոլար «եկամուտով», գրում է Lenta.ru-ն:



























