Աֆրիկայի եղջյուրում շարունակվող անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից մոտ 270 մարդ է մահացել, ավելի քան 900 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Զարգացման միջկառավարական մարմնին կից Կլիմայի կանխատեսումների և կլիմայական տվյալների կիրառման կենտրոնը (ICPAC), փոխանցում է Xinhua-ն։
Եթովպիան, Քենիան և Սոմալին ամենաշատն են տուժել եղանակային անբարենպաստ իրադարձություններից, որոնք կապված են Էլ Նինյոյի և Հնդկական օվկիանոսի դիպոլի հետ: Վերջին երկու երկրներում անձրեւները չեն դադարում մեկ ամսից ավելի։
«Աֆրիկայի եղջյուրը ներկայումս բախվում է հորդառատ անձրևների և Էլ Նինյոյի հետևանքով առաջացած ջրհեղեղների հետ: Սա հանգեցրել է մարդկանց և կենդանիների կորստի, ինչպես նաև բնակչության զանգվածային տեղահանմանը Սոմալիում, Քենիայում և Եթովպիայում», - ասվում է ICPAC-ում:
Աֆրիկայի եղջյուրի երկրներն են՝ Սոմալին, Եթովպիան, Էրիթրեան և Ջիբուտին։





























