56-ամյա ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը չորրորդ զավակի ծնունդին է սպասում: Դեմի Մուրի նախկին ամուսինն այժմ ամուսնացած է 33-ամյա դերասանուհի եւ մոդել Էմմա Հեմինգ Ուիլիսի հետ: Սպասվում է, որ երեխան կծնվի հաջորդ տարվա սկզբում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Բրյուս Ուիլիսն ու Դեմի Մուրն ունեն երեք դուստր` 23-ամյա Ռումեր Գլենը, 20-ամյա Սկաութ Լյարուն եւ 17-ամյա Թալուլա Բելը:

Բրյուսն ու Էմմա Հեմինգն ամուսնացել են 2009թ. մարտի 21-ին: