Նյու Յորքում կիրակի վաղ առավոտյան տղամարդը դանակահարել է չորս ազգականի, այդ թվում՝ երկու երեխայի, այնուհետև հրդեհել է շենքը և դանակահարել երկու ոստիկանի, նախքան նրանցից մեկը մահացու վիրավորել է նրան, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Քուինսի ծովափնյա շրջանում։
Ոստիկանությունը տուն է կանչվել առավոտյան ժամը 5:10-ին, երբ մի երիտասարդ կին զանգահարել է 911 և ասել, որ իր հորեղբոր տղան սպանում է իր ընտանիքի անդամներին, առավոտյան մամուլի ճեպազրույցում ասել է Նյու Յորքի ոստիկանական բաժնի պետ Ջեֆրի Մեդրին:
Երբ ոստիկանները մոտեցել են մուտքին, նրանք կանգնեցրել են մի տղամարդու, որը փորձել է լքել տարածքը ուղեբեռով, սակայն ընդամենը վայրկյաններ անց նա հանել է դանակը և հարձակվել ոստիկանների վրա:
Կասկածյալի վրա կրակել և սպանել է վիրավոր ոստիկաններից մեկը։
Դեպքի վայրից հոսպիտալացվել է 11-ամյա մի աղջիկ, որն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Տանը հայտնաբերվել է ևս երեք մարդու՝ 12-ամյա տղայի, 44-ամյա կնոջ և մոտ 30 տարեկան տղամարդու, դի։
61-ամյա մի կին ծանր վիրավորվել է։





























