Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (ԼՊՄԿ) հաստատել է Գազայում ԶԼՄ 63 աշխատակցի զոհվելու փաստը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից ի վեր։
Ինչպես նշվել է այդ հասարակական կազմակերպության զեկույցում, զոհերի թարմացված ցուցակում են հայտնվել Al-Quds հեռուստաալիքի թղթակից Հասան Ֆարաջալան եւ Al-Majedat հեռուստաալիքի լրագրող Շիմա ալ-Գազարը, որոնք զոհվել են կիրակի, Ռաֆահ բնակավայրին (Եգիպտոսի սահմանին) հասցված իսրայելական ավիահարվածի հետեւանքով։
ԼՊՄԿ-ի տվյալների համաձայն՝ հակամարտության հերթական սրման զոհ են դարձել 58 պաղեստինցիներ, չորս իսրայելցիներ եւ երեք լիբանանցիներ, 11 լրագրող վիրավորվել է, երեք հոգի համարվում է անհետ կորած։





























