ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով այս պաշտոնում իր աշխատանքի ժամկետի մասին հարցին, ասել է, որ կծառայի Ռուսաստանին այնքան ժամանակ, քանի դեռ ինքը պետք է նրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու եք նման հարց տալիս։ Ես ծառայում եմ իմ երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ երկիրն իմ կարիքն ունի»,- ասել է նա՝ առցանց ելույթ ունենալով Դոհայի համաժողովի շրջանակում:

Լավրովը Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականից։ Մինչ այդ նա 10 տարի եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչը։