Հայաստանում ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտում ծավալների ամենամեծ տոկոսային աճը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցել են գինին ու վիսկին, իսկ կոնյակի, օղու և գարեջրի արտադրությունը նվազել է։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա 10 ամիսներին Հայաստանում արտադրվել է 11 մլն 61.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15․7%-ով։

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 54․4%-ով և կազմել 1 մլն 105.4 հազար լիտր:

Նշված ժամանակահատվածում 32%-ով աճել է նաև վիսկու արտադրությունը՝ կազմելով 508.2 հազար լիտր։

Դրան զուգահեռ այս տարվա հունվար-հոկտեմբերին 20․5%-ով նվազել է կոնյակի, 42․1%-ով՝ օղու արտադրությունը։ 12.8%-ով էլ նվազել է գարեջրի արտադրությունը՝ կազմելով 23 մլն 742.9 հազար լիտր։