Դեկտեմբերի 15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +8+10։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝  -4-7, ցերեկը՝ +4+7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+8, 

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +10+14,

Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +11+15,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +6+10,

Արարատում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9+11, 

Արմավիրում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +8+10, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+6,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+18,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+13։