Ավարտվել են փորձանական գիտական աշխատանքները, որոնք նախատեսված են ապագա հեռահար ռմբակոծչի տարրերի թեստավորման համար, այն ավելի շատ հայտնի է որպես հեռավոր ավիացիայի  հեռանկարային ավիացիոն համալիր։

Ինչպես տեղեկացրել է «Տեխկուլտը», բազայում իրականացվում է ապագա ինքնաթիռի բոլոր դետալների, հանգույցների եւ բաղադրիչների թեստավորում։

«Ռոստեխի» ստորաբաժանումներից մեկի մասնագետները ավարտել են պահանջվող գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքները։

Ռմբակոծիչը ստեղծում են «Տուպոլեւի» ինժեներները, սպասվում է, որ այն կփոխարինի ՕՏՈւ կազմում գործող տուրբոպտուտակային Ту-95МС-ին եւ կհամալրի Ту-160-ը ռուսական միջուկային եռյակում։

Ռմբակոծիչը կունենա «թռչող թեւի» տեսք, կկրի 30 տոննա տարբեր սպառազինություններ, ներառյալ միջուկային, չինական H-20-ի եւ ամերիկյան B-2 Spirit-ի մակարդակով։