Հունգարիան վետո կդնի առանց անձնագրի եվրոպական Շենգենյան գոտի Բուլղարիայի մուտքի վրա, եթե նա չչեղարկի ռուսական գազի տարանցման հարցը, նշվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, տեղեկացրել է Reuters-ը։
Ինչպես հայտնել է Հունգարիայի ԱԳՆ-ն՝ հղում կատարելով գերատեսչության ղեկավար Պետեր Սիյարտոյին, Հունգարիան հստակ հասկացրել է Բուլղարիային, որ վետո կդնի նրա անդամակցության վրա, եթե Հունգարիա գազի ներկրման հիմնական երթուղու հարկը մնա ուժի մեջ։
«Մենք բուլղարացիներին պարզ հասկացրել ենք, որ եթե նրանք երկար պահպանեն այդ հարկը, եթե նրանք երկար սպառնալիքի տակ դնեն Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությունը, ապա մենք վետո կդնենք Շենգենյան գոտի նրանց մուտքի վրա»,- ասել է Սիյարտոն։
Մինչ Արեւմտյան Եվրոպայի երկրները ավելի շատ ջանքեր են գործադրում, որպեսզի հրաժարվեն ռուսական գազից, Հունգարիան, որը դեպի ծով ելք չունի, Ռուսաստանից տարեկան ստանում է 4,5 մլրդ խորանարդ մետր գազ 2021թ. կնքված համաձայնագրի համապատասխան, հիմնականում Բուլղարիայի եւ Սերբիայի միջով։





























