Հյուսիսային Կորեան կիրակի օրը անհայտ տիպի բալիստիկ հրթիռ է արձակել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ճապոնական առափնյա պահպանությանը և Հարավայի Կորեայի ԶՈՒ-ին։

Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ կոմիտեի տվյալներով, հրթիռն արձակվել է դեպի ծով՝ Հյուսիսային Կորեայի արևելյան ափերի մոտ:

Լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։

Արձակումը տեղի է ունեցել Սեուլի և Տոկիոյի պաշտոնյաների նախազգուշացումներից հետո, որ միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեան պատրաստվում է այս ամիս հրթիռի փորձարկում իրականացնել, ներառյալ իր հեռահար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներից մեկը (ICBM):

Բալիստիկ հրթիռներ ստեղծելու Հյուսիսային Կորեայի բոլոր գործողություններն արգելված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով, թեև Փհենյանը պաշտպանում է դրանք  որպես ինքնապաշտպանության իր ինքնիշխան իրավունք: