Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ գերիների հետագա փոխանակման վերաբերյա ոչ մի բանակցության չի գնա, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր հարձակումները, հայտնում է Al Jazeera-ն։
«ՀԱՄԱՍ»-ը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ գերիների փոխանակման բանակցություններ չվարել, քանի դեռ վերջնականապես չի ավարտվել սիոնիստական ագրեսիան մեր ժողովրդի դեմ»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ուղերձը փոխանցվել է ներգրավված բոլոր միջնորդներին:





























