Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Բենիամին Նաթանյահուն չի կարող շարունակել լինել երկրի վարչապետը։
«Մենք ունենք վարչապետ, որը կորցրել է ժողովրդի վստահությունը, կորցրել է աշխարհի վստահությունը և կորցրել է անվտանգության մարմինների վստահությունը»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Լապիդը նաև կոչ է արել նոր ընտրություններ անցկացնել Իսրայելում։
Նաթանյահուն բախվել է Իսրայելի ներսում աճող քննադատությանը՝ հոկտեմբերի 7-ի հարձակումը կանխելու պատասխանատվությունը չստանձնելու համար:
Նոյեմբերին Լապիդն ասել էր, որ Իսրայելի վարչապետը և անվտանգության ապարատն «աններելի կոպիտ սխալ» են թույլ տվել:





























