Չիլիացիները մերժում են նոր պահպանողական սահմանադրությունը, որը պետք է փոխարիներ ներկա Հիմնական օրենքին, որն ընդունվել է Աուգուստո Պինոչետի բռնապետության ժամանակ։ Չիլիացիների 55,76 տոկոսը մերժել է նոր տեքստը, իսկ 44,24 տոկոսը կողմ է քվեարկել, տեղեկացրել է Reuters-ը։

Սա սահմանադրության երկրորդ նախագիծն է, որն ընտրողները մերժել են ներկա տեքստի փոխարեն։

«Երկիրը բեւեռացվել է եւ բաժանվել»,- ասել է նախագահ Գաբրիել Բորիչը տեսաուղերձի ժամանակ՝ ավելացնելով, որ արդյունքը ցույց է տալիս, որ գործընթացը «չի արդարացրել այն հույսերը, որ նոր սահմանադրությունը գրելու են բոլորը»։

Բորիչը հաստատել է, որ իր կառավարությունը երրորդ հանրաքվե չի անցկացնի եւ առաջ կտանի թոշակների եւ հարկային բարեփոխումներն օրենսդիր մարմնի միջոցով։