ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հիասթափված է» ամերիկացիների շրջանում իր ժողովրդականության անկումից, ինչի մասին վկայում են սոցիոլոգիական հարցումները։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, «վրդովված են» նախագահի ցածր վարկանիշից և Դոնալդ Թրամփի ժողովրդականության ցուցանիշներից հետ մնալուց։ Ըստ թերթի աղբյուրների՝ ամերիկացի առաջնորդն իր դժգոհությունն է հայտնել, մասնավորապես, իր մերձավոր օգնականների հետ զրույցում, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը Գոհաբանության տոնի նախօրեին կայացած զույգ հնդկահավերի ներում շնորհելու ավանդական արարողությունից հետո։ Ամերիկացի առաջնորդն իր վարկանիշը, որը հրապարակվել է ըստ հասարակական կարծիքի հարցումների արդյունքների, անվանել է «անընդունելի ցածր» և իր ընտրական թիմից պահանջել է բացատրել իրավիճակը շտկելու հետագա գործողությունների ծրագիրը։ Բացի այդ, ընդգծում է The Washington Post-ը, Բայդենը բազմիցս «բողոքել» է, որ տնտեսական կուրսի վերաբերյալ իր ցուցումները «էապես չեն փոխել» իրավիճակը երկրում։
Պարբերականը, վկայակոչելով նոյեմբերի 17-ի և դեկտեմբերի հարցումների իր վերլուծությունը, նշում է Բայդենի վարկանիշի ռեկորդային անկում։ Այսպես, ամերիկացիների միայն 38%-ն է հավանություն տալիս ներկայիս նախագահի քաղաքականությանը, մինչդեռ նրանցից 58%-ն իր անհամաձայնությունն է արտահայտել նրա կուրսի հետ։ Ընտրողները նրա տարիքը նշել են որպես ամերիկացի առաջնորդի ցածր ժողովրդականության պատճառներից մեկը. նոյեմբերին քաղաքական գործիչը դարձավ 81 տարեկան: Բացի այդ, նախագահի վարկանիշի վրա ազդում է նաև «միջկուսակցական լարվածության մեջ խրված Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ ֆինանսավորման հարցի շուրջ ստեղծված իրավիճակը»: Թերթը հիշեցնում է նաև, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պաշտոնապես սկսել է նախագահի դեմ իմփիչմենթի հետաքննությունը նրա եղբոր և որդու՝ Ջեյմս և Հանթեր Բայդենի ֆինանսական գործարքների ֆոնին:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ 2023 թվականի ապրիլի 25-ին Բայդենը հայտարարեց բարձրագույն կառավարական պաշտոնում վերընտրվելու իր մտադրության մասին։ 77-ամյա Թրամփն իր հերթին 2022 թվականի նոյեմբերին հայտարարել էր ընտրապայքարի մեջ մտնելու մասին։
Բայդենը պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց նախագահն է։ Թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների շրջանում թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների շրջանում ակտիվանում է բանավեճը, թե արդյոք նա պետք է վերընտրվի իր տարիքի պատճառով: Բայդենի որոշ կուսակիցներ հրապարակայնորեն կոչ են անում նրան հրաժարվել նախընտրական արշավին հետագա մասնակցությունից։





























