Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, հայտնում է Demiroren գործակալությունը (DHA):
«Դիարբեքիրում շինարարների տեղափոխող միկրոավտոբուսը չի ենթարկվել կառավարմանը և ճանապարհից դուրս է եկել դաշտ, ինչի հետևանքով տուժել է 15 մարդ, որոնցից երկուսը ծանր վիճակում են», - նշում է գործակալությունը։
Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, հրշեջների և ոստիկանների խմբեր։




























