Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները որոշել են մասնակցել ամերիկյան Prosperity Guardian («Բարգավաճման պահապան») օպերացիային՝ Կարմիր ծովում նավագնացության ազատությանը և նավերի պաշտպանությանը հասնելու համար: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Ըստ նրա, հութիների գործողությունները սպառնում են նավարկության ազատությանը այս տարածքում։ «ԵՄ-ն համաձայնել է իր ներդրումն ունենալ Prosperity Guardian-ում «Ատալանտա» գործողության միջոցով»,- ընդգծել է նա:
Դեկտեմբերի 19-ին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է Կարմիր ծովը հութիներից պաշտպանելու բազմազգ գործողության մեկնարկի մասին։





























