Անգոլան հայտարարել է, որ դուրս է գալիս ՕՊԵԿ-ից՝ 16 տարվա անդամակցությունից հետո՝ նավթի արդյունահանման քվոտաների շուրջ բուռն վեճի ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Լուանդան մերժել է կազմակերպության ղեկավարների կողմից ներկայացված արտադրության սահմանաչափերի կրճատումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ՕՊԵԿ-ից Անգոլայի դուրս գալը հարված կլինի Կազմակերպության երկրներին, որոնք վերջին ամիսներին փորձում են աջակցություն ստանալ արդյունահանման հետագա կրճատման համար՝ աջակցելու նավթի գներին։