Խորը վշտացած եմ Պրահայում տեղի ունեցած հրաձգության լուրից։ Այս մասին սոցցանցերում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Հայաստանը համերաշխություն է հայտնում բարեկամ չեխ ժողովրդին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ անհայտ անձը կրակ էր բացել Պրահայի կենտրոնում գտնվող Չարլզի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի շենքում։ Արդյունքում զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ հարձակվողը, 30 մարդ վիրավորվել է։