Հինգշաբթի օրը 99 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի տնտեսագետ Ռոբերտ Սոլոուն, ով 1987 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Սոլոուի որդուն։

Պարբերականի տվյալներով՝ մահվան պահին տնտեսագետը գտնվել է Մասաչուսեթս նահանգի Լեքսինգթոն քաղաքում գտնվող իր տանը։

Սոլոուն մշակել է տնտեսական աճի մոդել (Solow model), որի նկարագրությունն առաջին անգամ հրապարակվել է 1956 թվականին։ 1987 թվականին տնտեսագետը Նոբելյան մրցանակի է արժանացել տնտեսական աճի տեսության մեջ ներդրած ավանդի համար։