Պրիգոժինի սպանությունը հանձնարարել է կազմակերպել ՌԴ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. The Wall Street Journal

Պերուում հանքի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է RPP ռադիոկայանը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին։

Նրա հայտարարության համաձայն՝ Լա Ռինկոնադա քաղաքի հանքում մահացել է յոթ հանքափոր։

Նախնական տվյալներով՝ Sapo de Oro հանքարդյունաբերական նախագծի հանքերից մեկում տեղի ունեցած փլուզման պատճառը եղել է դժբախտ պատահարը։

Զոհերի մարմինները դուրս են հանվել, իսկ դատախազությունը հետաքննություն է սկսել, հաղորդում է ռադիոկայանը։