Նիդեռլանդները սկսել են Ուկրաինային առաջին 18 «F-16» բազմանպատակային կործանիչների փոխանցման նախապատրաստական ​​աշխատանքները։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու X ցանցում (Twitter) և ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրություններում։

Զելենսկին  բազմաթիվ հարցեր է քննարկել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ, հայտնում է Unian-ը։