Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին իրեն սնանկ է հայտարարել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Անցյալ շաբաթ ավարտվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետ և Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի դեմ զրպարտության դեմ դատավարությունը:
Հայցվորներն էին ընտրատեղամասի աշխատողներ Վանդրեա Մոսը և նրա մայրը՝ Ռուբի Ֆրիմանը: Պատճառը Ջուլիանիի հայտարարություններն էին, որ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ կանայք կեղծել են փոստով ստացված քվեաթերթիկները։
Դատարանը Ջուլիանիին պարտավորեցրել է կանանց փոխհատուցում վճարել 148 միլիոն դոլարի չափով։ Վճարումն իրականացնելու համար, որպես կանոն տրվում է 30 օր նախքան գործին իրավապահների միջամտությունը։ Սակայն չորեքշաբթի օրը դատավորը պարտավորեցրել է Ջուլիանիին անհապաղ կատարել վճարումը։ Գումարը գերազանցում է Նյու Յորքի նախկին քաղաքապետի գնահատված կարողությունը։ Ջուլիանին իրեն սնանկ է հայտարարել։





























