Պրահայի ոստիկանությունը հետաքննում է Կառլովի համալսարանի շենքերից մեկում նախօրեին ուսանողի իրականացրած զանգվածային հրաձգության դրդապատճառները։
Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հայտարարել է, որ ոստիկանությունը միջադեպը չի կապում միջազգային ահաբեկչության հետ, հրաձիգը գործել է իր սեփական դրդապատճառներից ելնելով, որոնք դեռ պետք է պարզվեն, հաղորդում է BBC-ն։
Չեխական մամուլը հրապարակել է նրա անունը՝ կրակողը 24-ամյա Դավիդ Կոզակն է։ Նա Կառլովի համալսարանի ուսանող էր և նախկինում չէր հայտնվել իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Հրաձգության հետևանքով զոհվել է 13 մարդ։
Հարձակվողն ինքնասպան է եղել, երբ ոստիկանները մոտեցել են։ Նախաքննության տվյալներով, Կոզակը գործել է միայնակ։




























