Ֆրանսիան մտադիր է անորոշ ժամկետով փակել իր դեսպանատունը Նիգերում, քանի որ ի վիճակի չէ դիվանագիտական խնդիրներ իրականացնել իշխող խունտայի կողմից մտցված սահմանափակումների պատճառով, ասվում է Ֆրանսիայի դեսպանատան՝ Նիգերում իր աշխատակիցներին ուղղված նամակում, տեղեկացնում է Reuters-ը։
Նիգերի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ զինվորականները պաշտոնանկ արեցին նախագահ Մուհամեդ Բազումին և զավթեցին իշխանությունը հուլիսյան հեղաշրջման արդյունքում:
Ֆրանսիացի պաշտոնյաները ոչ հաստատել, ոչ հերքել են այս տեղեկությունը։ Սակայն նրանք հայտարարել են, որ ամառվանից իրավիճակը դեսպանատանն ավելի է բարդացել, քանի որ սահմանափակումները դժվարացրել են աշխատանքը:





























