Ալմաթիում երթուղային ավտոբուսը մխրճվել է հիվանդանոցի մոտ գտնվող ուղևորների ամբոխի մեջ։ Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը վիրավորվել և հոսպիտալացվել են, հայտնում է Qaz365.kz-ը։
Ոստիկանությունից հայտնում են, որ 47 երթուղու ավտոբուսի ուղևորը, կոնֆլիկտի հետևանքով, հարվածել է կին վարորդին, որը կորցրել է գիտակցությունը և մեքենայի կառավարումը։
Անկառավարելի ավտոբուսը կանգառի մոտ մարդկանց հետ բախման, ինչպես նաև չորս մեքենաների բախման պատճառ է դարձել։
Ավտոբուսի վարորդին հարվածող տղամարդը ձերբակալվել է։




























