Հինգշաբթի օրը Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հյուսիս-արևմուտքում զինված հարձակման հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Նգանգդայե ենթապրեֆեկտուրայի վարչակազմի ներկայացուցիչ Էռնեստ Բոնանգը, փոխանցում է Xinhua-ն։

Նրա խոսքով, զինված անձինք հարձակվել են ԿԱՀ զինված ուժերի առաջնագիծի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է 22 մարդ, այդ թվում՝ 21 խաղաղ բնակիչ և մեկ զինծառայող, ևս մի քանի մարդ վիրավորվել կամ անհետ կորել է։

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։