Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը երեկ՝ դեկտեմբերի 21-ին, քաղաքապետ Աննա Հիդալգոյի կողմից պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով («Médaille Grand Vermeil de Paris»)։

Պարգևատրման հանդիսավոր արարողության իր ելույթում Փարիզի քաղաքապետը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման հարցում դեսպան Տոլմաջյանի ունեցած ներդրման մասին։

Իր հերթին դեսպանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետին և քաղաքային խորհրդին՝ իրեն այդ մեծ պատվին արժանացնելու և այդպիսով հայ ժողովրդին հերթական զորակցությունը հղելու համար։ Իր ելույթում նա նաև հիշեցրել է հայ-ֆրանսիական բազմամյա բարեկամական հարաբերությունների մասին, որոնց ամրապնդման դերը այժմ նաև ստանձնել է Փարիզի քաղաքապետը։

Արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը և գերատեսչության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Ֆրանսիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։