Կալիֆոռնիայի ժայռի լանջի փոսում հայտնված տղամարդուն հաջողվել է փրկել, հայտնել են տեղական իշխանությունները:

Սան Դիեգոյի հրշեջ-փրկարարական վարչության հաղորդմամբ, դեկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 15:40-ի սահմաններում, պաշտոնյաները հաղորդում  են ստացել այն մասին, որ Սանսեթ-Քլիֆսում մի տղամարդ է  հայտնվել  փոսում։ Երկու տղամարդ լսել են օգնության կանչերը:

Տղամարդը հրշեջներին ասել է, որ մի քանի օր փոսում է մնացել և ամբողջ ժամանակ բղավել է, հաղորդում է NBC News-ը։

Հրշեջները հայտնել են, որ տղամարդը վնասվածք չի ունեցել, բայց գոտկատեղից ներքև խրված է եղել12-18 մատնաչափ լայնությամբ անցքի մեջ:

Արտակարգ ծառայությունները սկսել են փրկարարական գործողությունը, սակայն մակընթացության ժամանակ ստիպված են եղել դադար առնել:

Տղամարդուն տվել են էլեկտրոլիտներ, տաք կոմպրեսներ և ծածկոցներ, որպեսզի նա չսառչի գիշերվա ընթացքում, մինչ թիմը մնացել է  նրա հետ, ասել են պաշտոնյաները:

Տուժողին հաջողվել է փրկել միայն հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին։