Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների հետ բախումների ընթացքում վերջին երկու օրվա ընթացքում 12 թուրք զինվոր է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։

Զինվորականներն օդային հարվածներ են հասցրել PKK-ի օբյեկտներին՝ շաբաթ օրը՝ շարունակվող բախումների ընթացքում, «չեզոքացնելով» առնվազն 13 քուրդ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

PKK-ն զենք է բարձրացրել թուրքական պետության դեմ 1984թ.-ին։ 

Թուրքիան պարբերաբար ավիահարվածներ է հասցնում հարևան Իրաքում՝ այնտեղ տեղակայված PKK-ի անդամների դեմ իր հարձակման շրջանակներում։