Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ կորցրել է կապը 5 իսրայելցի պատանդ պահելու համար պատասխանատու խմբի հետ, հայտնում է Al Jazeera-ն։
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ կապը կորել է Իսրայելի շարունակվող ռմբակոծությունների պատճառով:
ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբու Օբայդան ասել է, որ պատանդները, ենթադրաբար, սպանվել են իսրայելական հարձակման ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ պատանդները սպանվել են Գազայի հատվածին սիոնիստական ավիահարվածներից մեկի արդյունքում»,- հավելել է նա։





























