Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ Բուրունդիի արևմտյան սահմանի մոտ զինված հանցախումբը սպանել է առնվազն 20 մարդու և վիրավորել ինը մարդու, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է կառավարությունը։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Կարմիր Տաբարա» ապստամբ խմբավորումը, հայտնում է Reuters-ը։
Վուգիզո կոչվող գյուղի վրա հարձակման հետևանքով զոհվածների թվում են 12 երեխա, երկու հղի կին և մեկ ոստիկան, ասել է կառավարության խոսնակ Ջերոմ Նիյոնզիման:
Տեղի բնակիչները հայտնել են, որ հարձակման ժամանակ լսել են կրակոցների և պայթյունների ձայներ:
«Կարմիր Տաբարա»-ն, որը 2015 թվականից Արևելյան Կոնգոյի բազաներից կռվում է Բուրունդիայի կառավարության դեմ, հայտարարել է, որ սպանել է ինը զինվորի և մեկ ոստիկանի:





























