Իսրայելի շտաբի պետի նախկին տեղակալ Յաիր Գոլանը հայտարարել է, որ «ռազմական գործողությունների շարունակությունն անհնար է մի կառավարության հետ, որն ի վիճակի չէ սահմանել պատերազմի նպատակները», նկատի ունենալով Իսրայելի կառավարությանը՝ վարչապետ Բենիամին Նաթանյահուի գլխավորությամբ։
«Եթե նպատակը գերիներին տուն բերելն է, ես կակնկալեի, որ դա կարտացոլվեր տեղերում, կունենայինք որոշակի ձեռքբերումներ և որոշակի առաջընթաց: Այս պահին ես դա չեմ տեսնում», - իսրայելական 103FM ռադիոյին տված հարցազրույցում Գոլանի խոսքն է մեջբերում է իսրայելական Maariv թերթը:
«Ի վերջո, երբ Նաթանյահուն ասում է, որ Պաղեստինի ինքնավարությունը չի մտնի Գազայի հատվածի մեջ, ո՞վ է մնում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք ղեկավարել Գազայի հատվածը: Սա պետք է շատ հստակ ընդգծել։ Իսրայելը պատերազմ է մղում, որում կռվում են նրա լավագույն որդիներն ու դուստրերը և զոհում են իրենց կյանքը՝ առանց որևէ ռազմական նպատակի: Սա ցնցող է»,- հավելել է նա:





























