Դաշնային քրեական ոստիկանության գրասենյակը (BKA)   ողջ Գերմանիայում գրանցել է շուրջ 2600 քաղաքական դրդապատճառներով քրեական հանցագործություն՝ կապված Գազայի հատվածի պատերազմի հետ։ Դրանցից ավելի քան 1100-ը դասակարգված են որպես հակասեմական, BKA հաղորդագրությունն են մեջբերում Funke Mediengruppe խմբի պարբերականները։ Զեկույցի համաձայն, հանցագործությունները հիմնականում ներառում են գույքի վնասում և ատելության հրահրում:

Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները կարող են «մեծ վտանգ ներկայացնել Գերմանիայում անվտանգության իրավիճակի համար», հատկապես Սուրբ Ծննդյան տոներից առաջ, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով BKA-ն։