ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին հավաստի տեղեկատվություն վարորդները կարող են ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի շուրջօրյա աշխատող 010 562533 հեռախոսահամարին։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամնետից:

«Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։

Այս պահին առատ ձյան, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Սպիտակի ոլորանները և Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տվյալ ուղղություններով խորհուրդ չի տրվում երթևեկել։

Վարդենյաց լեռնանցքը ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,-ասվում է հաղորդագրությունում։