ՀԱՄԱՍ-ը մերժում է որեւէ բանակցություն պատանդների ազատման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել մարտական գործողությունները խմբավորման դեմ։ Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի Ազգային բյուրոյի արտասահմանյան երկրների հետ կապերի գծով ղեկավար Ալի Բարաքան, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yedioth Ahronoth-ին։
Ինչպես նշել է պարբերականը, Բարաքան, որն ապրում է Լիբանանում, բանակցությունների մասին հիշատակել եւ տեղեկացրել է, որ արվել են մի քանի առաջարկներ, բայց ընդդիմության դիրքորոշումը հստակ է. սկզբում անհրաժեշտ է դադարեցնել իսրայելական ագրեսիան Գազայում։ Նա ավելացրել է, որ «ՀԱՄԱՍ-ը մերժել է հրադադարի ցանկացած առաջարկ վերջին մի քանի շաբաթների ընթացքում, եւ դիմադրության բոլոր խմբակցությունների դիրքորոշումը միասնական է այս հարցում. ագրեսիան պետք է դադարեցվի, անցակետերը պետք է բացվեն, վիրավորները պետք է դուրս բերվեն»։





























