Մոլդովայի եվրոպամետ նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականի վերջին առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար և կոչ է արել խորհրդարանին սկսել նախապատրաստվել Եվրամիությանն անդամակցելու երկրի հայտի հանրաքվեին: «Մենք դեռ կարևոր քայլեր ունենք անելու, և ես խոստանում եմ շարունակել աշխատել, եթե ինձ վստահեք նոր ժամկետում», - ասված է Սանդուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Սանդուն խնդրել է խորհրդարանին, որը վերահսկվում է Գործողություն և համերաշխություն կուսակցության՝ (PAS) իր դաշնակիցների կողմից, սկսել աշխատանքը Մոլդովայի եվրոպական կողմնորոշման վերաբերյալ հանրաքվեի շուրջ: «Մեր ապագան եվրոպական ընտանիքում է, և մենք պետք է հստակ ասենք՝ որպես ամբողջ երկիր, թե որ ճանապարհն ենք ընտրում Մոլդովայի համար։ Կոչ եմ անում խորհրդարանին հաջորդ աշնանը նախաձեռնել հանրաքվե, որում որոշիչ կլինի քաղաքացիների քվեն»,- ասել է Մոլդովայի նախագահը, փոխանցում է DW-ն։





























