Հինգ մարդու մարմիններ են հայտնաբերել Փարիզից ոչ հեռու գտնվող Մո քաղաքի բնակարանում։ Այս մասին տեղեկացրել է AFP գործակալությունը՝ հղում կատարելով քաղաքի դատախազին։
Actu 17 պորտալը նշել է, որ խոսքը կնոջ եւ նրա չորս երեխաների մարմինների մասին է։ Նրանց մահվան պատճառը չի նշվել։
Ոստիկանությունը փնտրում է երեխաների 33-ամյա հորը։
AFP տվյալներով՝ Մոյի դատախազությունն սկսել է սպանության հետաքննությունը։




























