Ճապոնիան պատժամիջոցներ է մտցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ կապված հոկտեմբերին Իսրայելի վրա հարձակման հետ։ Այս մասին նշվել է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։
Պատժացուցակում մտցված են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թեւի ղեկավար Մուհամեդ ադ-Դեյֆը եւ նրա տեղակալ Մարվան Իսան։
Ճապոնիան նրանց հանդեպ կկիրառի մի քանի միջոցներ, ներառյալ ակտիվների սառեցումը, եթե դրանք հայտնաբերվեն։





























