Ալբանիայի խորհրդարանը երեքշաբթի օրը հայտնել է, որ ենթարկվել է կիբերհարձակման. հաքերները փորձել են ներթափանցել իր տվյալների մեջ և ջնջել դրանք՝ ժամանակավորապես դադարեցնելով խորհրդարանի աշխատանքը, հայտնում է AP-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ երկուշաբթի տեղի ունեցած կիբերհարձակումը «չի ազդել համակարգի որևէ տվյալ վրա», և որ փորձագետներն աշխատում են պարզելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարձակումը: Նշվում է նաև, որ ծառայությունները կվերսկսվեն ավելի ուշ:
Տեղական ԶԼՄ-ները կիբերհարձակումների մեջ մեղադրել են իրանցի հաքերներին, որոնք, իբր, հարձակվել են նաև բջջային կապի պրովայդերի և ավիափոխադրումներով զբաղվող ընկերության վրա:
2022 թվականի հուլիսին Ալբանիան ենթարկվել է կիբերհարձակման, որի համար կառավարությունը և բազմազգ տեխնոլոգիական ընկերությունները չգիտես ինչու մեղադրել են Իրանի արտաքին գործերի նախարարությանը։ Ալբանիայի իշխանությունները պնդում են, որ դա վրեժ էր այն բանի համար, որ Ալբանիան պատսպարում էր «Մոջահեդդին ի Հալք» խմբավորման անդամներին, ուստի երկու ամիս անց երկրի կառավարությունը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:





























