Երեքշաբթի օրը Նյու Դելիում Իսրայելի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել, աշխատակիցները չեն տուժել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Մենք կարող ենք հաստատել, որ ժամը 17:20-ի սահմաններում պայթյուն է որոտացել դեսպանատան անմիջական հարևանությամբ», - Reuters-ին ասել է Իսրայելի դեսպանատան խոսնակ Գայ Նիրը:
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցները չեն տուժել, և որ Իսրայելի իշխանությունները համագործակցում են իրենց հնդիկ գործընկերների հետ պայթյունի պատճառները հետաքննելու համար:





























