Իսրայելական զորքերը երեքշաբթի օրը գնդակոծել են Գազայի կենտրոնում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարները եւ բնակիչներին տարհանելու հրաման տվել, ինչը վկայում է այն մասին, որ զինվորականները ծրագրում են ընդլայնել իրենց ցամաքային հարձակումը պաշարված տարածքի մեկ այլ հատվածի վրա, հաղորդում է АР-ն:

Գազայի հեռահաղորդակցության գլխավոր օպերատոր Paltel ընկերությունը հայտարարել է ծառայությունների հերթական «ամբողջական ընդհատման» մասին:

Ռազմական գործողությունների նոր պոտենցիալ գոտու բացումը սպառնում է նոր ավերածություններով և տեղաշարժերով պատերազմում, որը, ըստ Իսրայելի, կտևի մի քանի ամիս:

Չնայած հրադադար պահանջող միջազգային ճնշումներին՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ պայքարը «դեռ չի ավարտվել»: