Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրինագիծը, հայտնում է Anadolu-ն։

Նշվում է, որ նիստը տեղի է ունեցել Ֆուաթ Օքթայի նախագահությամբ։

Նիստի ընթացքում փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը հանձնաժողովին տեղեկացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի մասին, իսկ պատգամավորներն իրենց կարծիքն են հայտնել օրինագծի վերաբերյալ:

Քննարկումների ավարտից հետո Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության անդամակցության մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծն ընդունվել է հանձնաժողովի կողմից: