160 հազար դրամների այս չարաբաստիկ որոշումը կարմիր գծերի համար կոնկրետ «Հանրային ձայն»-ը անցկացրեց: Այս մասին ավագանու նիստը բոյկոտելուց հետո ասաց Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում:
«Թե΄ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը, թե΄ «Մայր Հայաստան» խմբակցությունը չեն գրանցվել, որպեսզի դեմ քվեարկեին: Եթե «Հանրապետություն» կուսակցությունը այս դահլիճում ՔՊ-ի ձախ ձեռքն է, ապա «Հանրային ձայն»-ը ՔՊ-ի աջ ձեռքն է, մնում է հասկանալ՝ ՔՊ-ն աջլիկ է, թե ձախլիկ»,-ասաց նա:
Հայկ Մարությանը նաեւ նշեց, որ թափառող շների հետ կապված խնդիրը նույնպես չեն կարողացել լուծել, քանի որ բոլոր ոլորտներում ոչ կոմպետենտ մարդիկ են, եւ ոչ կոմպետենտ կառավարում:
Հայկ Մարությանը դիմելով երեւանցիներին ասաց, որ մյուս տարի եւս շարունակելու են պաշտպանել նրանց շահերը:





























