Հունաստանի ՌՕՈՒ-ի օդաչու է զոհվել  չորեքշաբթի օրը ավիաբազայի սահմաններից դուրս հարավային Կալամատա քաղաքից ոչ հեռու՝ գյուղական շրջանում, ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է ERT պետական ​​հեռուստատեսությունը:

Ըստ ERT-ի, երկտեղանոց T2 ինքնաթիռում անձնակազմի միայն մեկ անդամ է եղել, և այն կործանվել է վայրէջքի պահին:

Փրկարարները շրջափակել են վթարի տարածքը, որտեղ շենքեր չեն եղել։

Ամերիկյան T-2 Buckeye ինքնաթիռն առաջին անգամ օդ է բարձրացել  1950-ականների վերջին և տասնամյակներ եղել է Հունաստանի ռազմաօդային ուժերի հիմնական ուսումնական ինքնաթիռը: Այն նախատեսվում էր շահագործումից հանել առաջիկա ամիսներին, հայտնում է AP-ն։