Միչիգանի Գերագույն դատարանը մերժել է քննարկել ընտրողների բողոքարկումը, որոնք ձգտում են արգելել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ տարվա նախագահական փրայմերիզին  մասնակցելուց՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մեջ նրա դերակատարությանպատճառով, հայտնում է Reuters-ը։

Այս դատավճիռը Թրամփին թույլ է տալիս մնալ քվեաթերթիկում։

Ընտրողները ձգտում էին Թրամփին որակազրկել՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության այն դրույթի, որն արգելում է «խտռովությանը» մասնակցած մարդկանց զբաղեցնել պետական ​​պաշտոններ, եթե նրանք նախկինում երդում են տվել Միացյալ Նահանգներին:

Միչիգանի դատարանի որոշումը հակասում է Կոլորադոյի Գերագույն դատարանի անցած շաբաթ կայացրած որոշմանը, որով Թրամփին որակազրկել էին նույն սահմանադրական դրույթով: